Սուրբ ծննդյան աստղը
Պուանսետտիա, ահա թե ինչ է այս բույսի անունը։
Այն համարվում է Սուրբ Ծննդի ամենավառ խորհրդանիշներից մեկը՝ շնորհիվ իր վառ կարմիր տերևմերի, որոնք միասին ծաղկի տեսք են ընդունում և նմանվում աստղի։
Դրանք տատանվում են հիմնականում սպիտակ, վարդագույն և վառ կարմիր գույների մեջ: Բայց որոշ սորտեր ունենում են նաև դեղին, նարնջագույն երանգներ և նախշեր:
Իրականում, այս գեղեցիկ բույսն ունի երկար և խորը պատմություն, որը նրան դարձնում է ամանորյա նվիրներում և զարդատանքներում ամենահետաքրքիր ծաղիկներից մեկը:
Դժվար է հասկանալ այս բույսի իմաստներն ու սիմվոլիկան առանց նախապես բացահայտելու, թե որտեղից է այն եկել։
Թեև պուանսետտիան վաղուց ներառված է արևմտյան երկրների ավանդույթներում, նրա պատմությունը սկսվում է դրանից շատ ավելի վաղ: Այս ապշեցուցիչ ծաղիկն ունի հնագույն արմատներ, որոնք այն ավելի հետաքրքիր են դարձնում:
Իրականում այս բույսը առաջինը մշակել են ացտեկները:
Նրանք կարծում էին, որ ծաղիկը մաքրության և խաղաղության խորհրդանիշ է և օգտագործում էին դեղամիջոցներ պատրաստելիս:
Նրանք այն օգտագործում էին նաև կարմիր ներկ ստանալու համար, որով գունավորում էին իրենց գեղեցիկ, վառ հագուստը:
Որոշ ժամանակ անց պուանսետտիան հայտնվում է մեքսիկական պատմվածքում որպես Սուրբ Ծննդյան ծաղիկ:
Պատմությունը պատմում է մի աղքատ երեխայի մասին, որը Սուրբ Ծննդյան նախօրեին զոհասեղանին մոլախոտ է դնում որպես ընծա, իսկ մոլախոտը վերածվում է անհավատալի վառ կարմիր և կանաչ տերևներով պուանսետտիա ծաղկի։ Այդ ժամանակվանից ի վեր պուանսետտիան համարվում է «Սուրբ Ծննդյան հրաշքի» խորհրդանիշը:
Դեռևս 1800-ականներին պուանսետտիան իր հետքը թողեց նաև արևմտյան աշխարհում:
Ամերիկացի սենատոր Ռոբերտո Պոյնսեթը, ով նաև բուսաբան էր, շատ ժամանակ էր ծախսում անհայտ բույսեր փնտրելու վրա:
Մեքսիկայում հանդիպած այս բույսը նրան շատ զարմացրեց, հատկապես ցուրտ եղանակային պայմաններում իր դիմացկունության և գեղեցկության համար։
Իսկ երբ ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան տոնակատարությունն ավելի լայն տարածում գտավ, սերը պուանսետտիայի՝ որպես Սուրբ Ծննդյան ծաղիկի հանդեպ մեծացավ:
Յուրաքանչյուր երկիր և ավանդույթ ունի իր պատկերացումները գեղեցիկ պուանսետտիա բույսի մասին, սակայն ժամանակակից ավանդույթներում այն համարվում է Սուրբ Ծննդյան նախօրեի ծաղիկ, որը կարելի է տալ կամ ստանալ Սուրբ Ծննդին ընդառաջ:
Այն սիրո, հույսի և բարի կամքի դրսևորումն սիմվոլն է։
Ինչպե՞ս խնամել պուանսետտիան
- Հեռացրեք զարդարանքները, որոնք կարող են լինել բույսի շուրջը
- Տեղադրեք ձեր պուանսետտիան լուսավոր սենյակում, բայց նաև հնարավորինս հետու արևի ուղիղ ճառագայթներից
- Պահեք սենյակային ջերմաստիճանում, բայց ոչ ավելի, քան 20°C
- Խուսափեք տեղադրել բույսը ջերմության որևէ աղբյուրի մոտ։ Խուսափեք նայև ջերմաստիճանային արագ փոձոխություններց
- Պահեք հողը թեթև խոնավ՝ օգտագործելով գոլ, սենյակային ջերմաստիճանի ջուր՝ թույլ չտալով, որ բույսը երկար ժամանակ մնա ջրի մեջ: Միշտ հիշեք, որ բույսի հողը չպետք է ոչ չորանա, ոչ էլ շատ թաց մնա
Բույսը վնասակար չէ կենդանիների կամ մարդկանց առողջության համար:
Բայց վնասվելիս նրանից կպչուն սպիտակ հյութ է դուրս գալիս, որը կարող է առաջացնել մաշկի ցան, ուստի այս բույսերի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում օգտագործել ձեռնոցներ:
Խուսափեք աչքերի և բերանի հետ շփումից:
Օգտագործելուց հետո գործիքները լավ լվացեք, քանի որ հյութը կարող է մնալ գործիքների վրա, կամ դրանք կպչուն դարձնել:
Ուրախ Սուրբ ծնունդ։
Սիրով՝ Flowers Home