Երկրները և նրանց ազգային ծաղիկները

Երկրները և նրանց ազգային ծաղիկները
դիտումների քանակ 1282
/
Ամսաթիվ 25-11-2022 12:23
/
Ավելացնող Flowershome

Ազգային ծաղիկը ավելին է, քան պարզապես երկրի գեղեցիկ խորհրդանիշը: 
Այն ունի մշակութային, կրոնական պատմություն, որը գալիս է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դարերի հետ և կարող է պաշտոնապես ընդունվել կամ մերժվել։ 

Աշխարհագրական դիրքով պայմանավորված յուրաքանչյուր երկիր ունի իրեն բնորոշ բուսական աշխարհը:
Այս անգամ կներկայացնենք տարբեր երկրների ազգային ծաղիկների մասին ամենահետաքրքիր տեղեկատվությունը։

Ռուսաստան - Երիցուկ

Ռուսաստանը անտառների և դաշտերի երկիր է։ Իսկ ո՞ր ծաղիկն է ավելի տարածված բաց տարածքներում։
Այս ծաղիկը նշանակում է սեր, ընտանիք և հավատարմություն:
Ենթադրվում է, որ նրա համեստ հմայքը, անհավատալի ճկունությունը և բուժիչ ուժը մարմնավորում են Ռուսաստանի ոգին:

Երիցուկ

Կորեա - Հիբիսկուս

Հիբիսկուսը Հարավային Կորեայի ազգային խորհրդանիշն է 1948 թվականից։ Մինչ դա ծաղիկը երկրում ոչ պակաս հարգանք էր վայելում. այն հիշատակվվում էր երգերում, մարդիկ դրանով զարդարում էին տան տարբեր անկյուններ։ 

Հիբիսկուսը նույնիսկ իր հատկություններով է նման իր ժողովրդին: Այն գրեթե չի ենթարկվում հիվանդությունների, իսկ կորեացիները միշտ բոլորին զարմացրել են իրենց կենսունակությամբ:

Հիբիսկուս

Գերմանիա - Կապույտ տերեփուկ (Cornflower)

Ոչ մի ազգ չի զարդարում իր տներն ու ճանապարհները այնպես, ինչպես դա անում են գերմանացիները: Նրանք ունեն գույների հսկայական ընտրություն իսկ որպես ազգային խորհրդանիշ նրանք ընտրել են կապույտ տերեփուկը։ 

Պրուսիայի թագուհի Լուիզան և նրա որդի Վիլհելմ I կայսրը շատ էին սիրում կապույտ տերեփուկը և միշտ զարդարում էին բանկետների սրահները դրանցով:

Կապույտ տերեփուկ

Մեքսիկա - Գեորգենի (Dahlia)

Պատմականորեն Մեքսիկայի ազգային ծաղիկը փոխանցվել է իրենց նախնիների՝ ացտեկների կողմից: Այս ծաղիկը ենթադրաբար, խորհրդանշել է ցեղի առաջնորդին և օգտագործվել զոհաբերության ծեսերում: Ծաղկը համարվել է բուժիչ միջոց, աճեցվել է որպես սննդային բույս։

Գեորգենի

Չինաստան - Ճապոնական ծիրանենի (Prunus Mei)

1964 թվականին այս ծաղիկը Չինաստանի կողմից անվանվել է Ազգային ծաղիկ: 
Սյս ծաղիկները ներկայացնում են չինացիների ազգային ոգին, տոկունությունն ու դժվարություններին դիմակայելու ուժը, քանի որ ծաղկում են ձմեռային սեզոնին:

Ճապոնական ծիրանենի

Ահա փաստեր ծաղկային աշխարհից:
Կարդացեք այլ հետաքրքիր պատմություններ մեր բլոգում։

Սիրով՝ Flowers Home