Տնային բույսերի խնամքը

1. Տնային բույսերը պետք է գտնվեն շատ լուսավոր տարածքում։ Եթե բույսը լուսամուտից հեռու է, ապա դժվար թե երկար դիմակայի:
Կան բույսեր, որ ավելի պահանջկոտ են լույսի նկատմամբ. այս տեսակներին հարկավոր է ապահովել օրը 4-6 ժամ արևի ուղիղ ճառագայթներով:
Ավելի քիչ արևի լույս պահանջող բույսերը պետք է ուղիղ ճառագայթ ստանան օրը 2-3 ժամ:
Զարմանալի չէ, որ կան նաև բույսեր, որոնք շատ արևի լույսի կարիք չունեն, ուստի պետք է դնել այնպիսի վայրերում, որտեղ լույսն ընկնում է ոչ ավել, քան 1 ժամ:
2. Տնային բույսերի խնամքի երկրորդ կարևոր կետը ջուրն է:
Բույսը հարկավոր է պարբերաբար ջրել։ Ե՛վ շատ ջուրը, և՛ քիչ ջուրը կարող են վնաս հասցնել, քանի որ կան բույսեր, որոնք սիրում են առատ ջուր և կան հակառակը:
Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
Բացի այս ամենը, հարկավոր է նաև ժամանակ առ ժամանակ հեռացնել դեղնած տերևները և ցողել ջրով: