Ծաղիկների էներգիան

Ծաղիկների էներգիան
դիտումների քանակ 782
/
Ամսաթիվ 11-05-2021 11:32
/
Ավելացնող Flowershome

Եթե խոսենք գիտության լեզվով, ապա կարող ենք գրանցել այն փաստը, որ ծաղիկները հանդիսանում են ստիմուլ՝ մարդու զգայարանների աշխատանքի համար: Եվ դա` իրենց գեղեցկության և բույրի շնորհիվ: Ընդ որում յուրահատուկ զգացում առաջացնում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց զգայարաններում: 

2008 թվականին ամերիկացի գիտնականներն ապացուցեցին, որ ծաղկաշատ հիվանդասենյակներում հիվանդները ցավազրկող դեղահաբերի կարիք գրեթե չեն զգում: Իսկ դուք դեռ Ձեր աշխատասեղանին ու ննջասենյակի պատուհանագոգին գեղեցիկ բույս չե՞ք տեղադրել:

Իսկ հիմա եկեք խոսենք ծաղիկների էներգիայի մասին, որը գործում է մարդու ենթագիտակցականի վրա: 

  • Պարզվում է, որ մարդիկ ամենից անկեղծ ժպտում են ծաղկեփունջ սստանալիս, ոմանք չեն էլ կարողանում զսպել իրենց դեմքին առաջացող լայն ժպիտը: Կարծում ենք` այն թաքցնելու կարիք էլ չկա:
  • Կատարված փորձերի արդյունքում պարզ դարձավ նաև, որ որևէ մեկի հետ ծանոթանալու լավագույն միջոցը ծաղիկներով մոտենալն է: Դեռևս չի գտնվել այն նվերը, որն ավելի կմեծացնի ծանոթության հավանականությունը:
  • Հաճախ ծաղիկներ նվիրեք նաև տարեցներին: Flowers Home-ի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բույսերը վերականգնում և պահպանում են հիշողությունը:
  • Դե իսկ Ձեր բնակարանի միջավայրը դրական լիցքերով հագեցնելու համար ընտրեք ճիշտ բույսեր և մշակեք այն մե՜ծ սիրով:

Flowers Home-ը վստահ է, որ այժմ դուք ավելի հաճախ ծաղիկներ կնվիրեք այն մարդկանց, ում ամենից շատ եք սիրում: Չէ՞ որ, անուշաբույր ծաղիկների մեկ փունջը կարող է ամբողջ օրվա բարձր տրամադրության և դրական էներգիայի աղբյուր դառնալ: