Ծաղիկները և էթիկան
Ծաղիկները երբեք չեն զիջում ամենապրակտիկ և սիրված նվերների շարքի առաջատարի դիրքը։ Շատերին թվում է, թե ծաղկեփնջի ընտրությունն իրենից բարդություններ չի ներկայացնում, սակայն, պետք է ասենք, որ գոյություն ունեն էթիկետի կանոններ, որոնց պետք է հետևել ծաղիկ նվիրելիս՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար։
Այսօր Flowers Home-ը կխոսի հենց այդ կանոնների մասին։
Ճիշտ ծաղկեփունջ ընտրելու և պատշաճ նվիրելու ունակությունը մեծ արվեստ է, որին ցավոք ոչ բոլորն են տիրապետում։
Նախ անհրաժեշտ է ֆիքսել այն կարևոր փաստը, որը ծաղկեփունջը կամ կոմպոզիցիան, որը նվիրում եք որևէ մեկին, ընդգծում է այն վերաբերմունքը, որն ունեք հասցեատիրոջ հանդեպ։ Ծաղիկ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք`
- Տարիք
- Սեռ
- Եվ իհարկե, թե ինչ հարաբերությունների մեջ եք հասցեատիրոջ հետ։
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչպիսի ծաղիկներ կարելի է նվիրել մայրիկին, սիրած էակին, գործըներոջը կամ ընկերուհուն և այլն։ Ուստի վստահ ենք, որ այդ հարցում ընտրությունը իրենից լուջ բարդություն չի ներկայացնի։
Էթիկետի կարևոր կետերից մեկը նախասիրություններն են։ Անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ գույն է սիրում օրվա մեղավորը, որ ծաղիկը ավելի լայն ժպիտ կպարգևի նրան և ինչպիսի փաթեթավորումը նրան ավելի շատ դուր կգա։ Իսկ, եթե Ձեր հարաբերություններն այն փուլում չեն, որ ծանոթ լինեք նրա նախասիրություններին, ապա ընտրեք նեյտրալ, էսթետիկ տարբերակ, որն իր մեջ որևէ հստակ մեսիջ չի պարունակի։
Եթե խոսենք տարիքային խմբերի մասին, ապա կարելի է նշել, որ երեխաներին և պատանիներին ճիշտ կլինի նվիրել գունեղ, ոչ շատ մեծ փնջեր, որոնք կլրացնեն նախապես ընտրված այլ նվերի։
Մեծահասակներին հաճախ նվիրում են երկար ցողուններով ծաղիկներ, իսկ երիտասարդների դեպքում ընտրությունն ավելի լայն է։ Կախված ձեր հարաբերություններից, դուք կարող եք նվիրել մուգ կարմիր վարդերից մինչև դաշտային ծաղիկներ։
Ծաղկային էթիկետի մասին խոսելիս պետք է նաև չմոռանանք, որ կան ծաղիկներ, որոնք ասոցացվում են տխրության և վշտի հետ, ուստի ընտրություն կատարելիս սա ևս հաշվի առեք։
Երբ ընտրում եք որևէ ծաղկեփունջ, չմոռանաք նաև հաշվի առնել այն առիթը, որին պատրաստվում եք մասնակցել։ Ծաղիկների գույներն ու անունները փոխվում են՝ կախված նպատակից և առիթից։
Flowers Home-ի մասնագետները սիրով կօգնեն Ձեզ ընտրել այնպիսի ծաղկեփունջ, որը չի խախտի էթիկայի ոչ մի կանոն։