Ուշադրության կենտրոնում

Ուշադրության կենտրոնում
դիտումների քանակ 833
/
Ամսաթիվ 14-07-2022 14:39
/
Ավելացնող Flowershome

Ոչ մի ծաղիկ չի կարող այնպես բարձրացնել ինչ-որ մեկի տրամադրությունը, ինչպես արևածաղիկը: 
Նրանք պայծառ ու ուրախ են, և նույնքան ջերմ ու գրավիչ, որքան ամառային քաղցր արևը:
Արևածաղիկները, իրենց ողջ գունեղ փառքով, դարձրել են ամբոխի սիրելին, հատկապես ամառային ամիսներին:

Արևածաղկի իմաստը
Արևածաղկի իմաստը բխում է նրա անվանումից՝ հենց արևից: Դրանց ամենից հաճախ համարում են հավատարմության խորհրդանիշ: Բայց, արևածաղկի իմաստները կարող են տարբեր լինել տարբեր մշակույթներում:

Չինաստանում մարդիկ արևածաղիկը կապում են երկար կյանքի, հաջողության և կենսունակության հետ: Իսկ բնիկ ամերիկացիների համար արևածաղիկը առատաձեռնություն և ապահովության խորհրդանիշն է։

Արևածաղկի գույները
Մարդկանց մեծամասնությանը հայտնի փաստն այն է, որ արևածաղիկները դեղին են: Այնուամենայնիվ, արևածաղկների գույները դրանով չեն սահմանապակվում: Դրանք կարող են նույնիսկ կարմիր և մանուշակագույն լինել:

Իսկ կարո՞ղ են տարբեր գույների արևածաղիկները տարբեր նշանակություններ ունենալ:
Թեև այլ գույները հազվադեպ են, դրանք կան և, իհարկե, յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը:

Դեղին արևածաղիկներ

Yellow sunflowers

Դեղին արևածաղիկները դասական ծաղիկներ են: Դրանք ունեն բարության, ճշմարտության իմաստ:

Կարմիր արևածաղիկներ

Red sunflowers

Կարմիր արևածաղիկները սովորաբար ունենում են վառ կարմիր թերթիկներ և սև կենտրոնը: Դրանք ունեն ուժի և դրականության իմաստ:

Նարնջագույն արևածաղիկներ

Orange sunflowers

Նարնջագույն արևածաղիկները ծայրահեղ կենսունակ ծաղիկներ են: Դրանք էներգիայի, երջանկության և բարի բախտի իմաստ ունեն։

Սպիտակ արևածաղիկներ

White sunflowers

Սպիտակ արևածաղիկները, հավանաբար, ամենահազվագյուտն են բոլորից: Դրանք ամբողջությամբ սպիտակ չեն, ավելի շատ գունատ դեղին են՝ սև կենտրոնով: 
Սպիտակ արևածաղիկները նշանակում են մաքրություն, վերստին ծնունդ և խաղաղություն, ուստի դրանք կատարյալ են նվիրելու նրան, ով սկսում է նոր փուլ իր կյանքում:

Վարդագույն արևածաղիկներ

Pink sunflowers

Վարդագույն արևածաղիկները ունենում են մուգ՝ վարդագույնից դեպի ավելի բաց վարդագույն ծաղկաթերթեր: Դրանք ունեն անմեղության և առողջության իմաստ:

Մանուշակագույն արևածաղիկներ

Purple sunflowers

Մանուշակագույն արևածաղիկներն ուղակի կատարյալ են: Դրանք հարստության, փառքի և թագավորության իմաստ ունեն, այնպես որ, տպավորել նրանք, անկասկած, կարող են։

Հետաքրքիր փաստեր արևածաղկի մասին 

  • Ռեկորդակիր և ամենաբարձր արևածաղիկը եղել է 9,17 մ

the tallest sunflower

  • Արևածաղիկը համարվում է ազգային ծաղիկ Ռուսաստանում և Ուկրաինաում։
  • Սովորաբար արևածաղիկները տրվում են ամուսնության երրորդ տարեդարձին:

Մենք այնքան շատ ենք սիրում այս ծաղիկները, որ դրանց մի քանի տարատեսակներ ենք ներառել մեր ամառային կոմպոզիցիաներում՝ ստեղծելով յուրահատուկ, սեզոնային միաձուլում։

Ծանոթացեք տեսականուն հետևյալ հղումով ` https://flowershome.am/products 

Սիրով՝ Flowers Home: