Որպես կոմպլիմենտ

Որպես կոմպլիմենտ
դիտումների քանակ 253
/
Ամսաթիվ 24-11-2021 17:12
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկները կարող են լինել շատերիս լավագույն ընկերը, քանի որ դրանց միջոցով կարելի է հաճոյախոսությունների մեծ պաշար ուղարկել մեր սիրելիներին՝ առանց ավելորդ բառերի և կրկնվող նախադասությունների:

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպիսի տեսք պետք է ունենան հաճոյախոսությունների համար նախատեսված փնջերն ու կոմպոզիցիաները:

Եթե երբևէ որևէ մեկին նվիրել եք ծաղկեփունջ, որը պարունակել է 3-9 ծաղիկ, ապա շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ դուք հասցրել եք հաճելի պահեր պարգևել Ձեր հոտավետ կոմպլիմենտով: Այո, հաճոյախոսությունների համար նախատեսված ծաղկեփնջերը կարող են պարունակել 3-9 գեղեցիկ ծաղիկ: Կոմպլիմենտ կոչվող փնջերը չպետք է լինեն շատ ծանր, գունավոր և մեծ: Դրանք պետք է ունենան չափազանց բնական տեսք, ծայրահեղ դեպքում կարելի է լրացնել փունջը կանաչ դեկորատիվ բույսերով:

Փունջը կարող է պարունակել վարդեր, քրիզանթեմներ, պիոններ, կակաչներ և այլն:

Իսկ ինչպիսի՞ առիթների դեպքում են նվիրում Կոմպլիմենտ կոչվող ծաղկեփնջերը:

  • Շատ հաճախ նման ծաղկեփնջեր նվիրում են առաջին հանդիպմանը: Այն կարող է ընկալվել որպես համակրանք, ինչը հաճելի կլինի յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցչի համար:
  • Այս տեսակի փնջերը նախատեսված են նաև այն դեպքում, երբ ցանկանում եք որևէ կերպ ցույց տալ Ձեր անհանգստությունն ու կարեկցանքը: Որպես լուսավոր գույն կարող եք ընտրել նարջագույն ծաղիկներից կազմված որևէ փունջ:
  • Կորպորատիվ երեկույթների ժամանակ այս ծաղկեփնջերը իդեալական տարբերակ են: Դե իսկ կանանց տոնի առիթով Կոմպլիմենտին փոխարինող փնջերի վաճառքը հասնում է գագաթնակետին:
  • Անակնկալներ մատուցելիս ևս զերծ մնացեք ավելորդ ճոխություններից: Ավելի անմիջական և հաճելի մթնոլորտ կարող եք ստեղծել հենց այս փնջերի օգնությամբ: 

Դե ինչպես արդեն հասկացաք, նմանատիպ փնջեր կարելի է նվիրել գրեթե բոլորին՝ սիրելիին, մայրիկին, գործընկերուհուն, ընկերուհուն և այլն: Սա այն նվերն է, որն անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ և չի ստեղծի անհարմարության զգացում:

Իսկ, թե ո՞ր ծաղիկն ավելի ճիշտ կփոխանցի Ձեր կոմպլիմենտը հասցեատիրոջը, այս հարցում Ձեզ մեծ սիրով կօգնեն մեր լավագույն մասնագետները:

Այսքանը, կհանդիպենք: