Ինչպե՞ս խնամել վարդը

Եթե որոշել եք տանը վարդ աճեցնել, ապա շարունակեք կարդալ այս հոդվածը:

Երբ արդեն գնել եք վարդը, մի շտապեք միանգամից տնկել այն, փոխարենը վարդը դրեք հարավ կամ հարավարևմուտք նայող պատուհանագոգին և թողեք, որ այն ադապտանա նոր միկրոկլիմային։

Այժմ եկեք հասկանանք, թե ինչ է անհարաժեշտ այս գեղեցիկ բույսի ճիշտ աճի համար։

✔️Վարդի աճին նպաստում են՝
• բույսի հարավ կամ հարավարևմուտք նայող պատուհանագոգին գտնվելը,
• պարարտացված հողը,
• տարվա տաք եղանակներին թարմ օդի առկայությունը,
• աճի ակտիվ շրջանում առատ ջուրը,
• ծաղկամանի փոփոխությունը ըստ բույսի աճի:

❌Վարդի աճին վնասում են՝
• սառը ոռոգման ջուրը,
• շոգ վայրում գտնվելը,
• չորացած ծաղիկների և տերևների չհեռացնելը,
• հողից հող տեղափոխության ժամանակ արմատի վնասումը,
• վնասատուները կամ հիվանդությունները,
• տաք ձմեռը:

Վարդը պետք է ջրել այնքան հաճախ, որքան ցամաքում է հողը։ Ջուրը պետք է լինի ծորակից, բայց 1 օր սենյակային ջերմաստիճանում թողած։ Բույսը հարկավոր է երեկոները ցողել եռացրած-սառացրած ջրով, հեռացնել չորացած տերևները: