Ուտելի ծաղիկներ

Ո՞վ չի սիրում ծաղիկներ։ Ծաղկի կարևորագույն գործառույթը գեղեցիկ լինելն ու գեղեցիկ էմոցիաներ փոխանցելն է։ Բայց քչերը գիտեն, որ ծաղիկները օգտագործվում են նաև սննդի մեջ։

Մինչև սննդի մեջ կիրառումը ծաղիկները անցնում են մշակման հատուկ փուլեր։ Իհարկե, բարդ է տանը աճեցնել և ստանալ ուտելի ծաղիկներ, եթե մասնագետ չես, բայց հնարավոր է նաև ձեռք բերել արտասահմանյան on-line խանութներից։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել ուտելի ծաղիկներ գնելիս․

  1. Ծաղկի տեսակին
  2. Փաթեթավորմանը
  3. Մշակման փուլերին
  4. Պահպանման ժամկետին

Ուտելի ծաղիկները ամենաշատը կիրառվում են ասիական, եվրոպական և արևելյան խոհանոցներում։ Բացի այդ, ծաղիկներից պատրաստում են նաև դեղամիջոցներ։ Դե իսկ, եթե հետաքրքիր է, ապա հաջորդիվ կլինի նաև նյութ ծաղկային դեղորայքի և ծաղիկների բուժիչ հատկության մասին։