Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Օգտվելով flowershome.am կայքից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր “Գաղտնիության քաղաքականությանը”: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Առաքման պայմաններին կարող եք ծանոթանալ “Առաքման մասին ինֆորմացիա” բաժնում: Ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխություններ կատարվել կայքի բովանդակության և “Գաղտնիության քաղաքականության” մեջ:

ԳՐԱՆՑՈՒՄ

Flowershome.am կայքում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր: Գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները պետք է լինեն ճշգրիտ և ամբողջական:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը: Flowershome.am-ը հաճախորդներին ուղարկում են հետևյալ բնույթի էլ. նամակներ.

  • Պատասխան Ձեր նամակներին
  • Պատվերը, առաքումը կամ չեղարկումը հաստատող նամակ
  • Մեր նորություններին և/կամ ակցիաներին բաժանորդագրվելու մասին հաստատող նամակներ:

ԿԱՅՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Flowershome.am կայքում ներկայացված ապրանքները հանդիսանում են Ձեզ արված առաջարկ ընկերության կողմից, որոնք ենթակա են գնման և առաքման: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե ընկերության կողմից Ձեր էլ. հասցեին ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշվում են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր: Ապրանքը Ձեզ հանձնելուց հետո այն համարվում է Ձեր սեփականությունը, և ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա որակի և ամբողջականության համար: Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: