Մայրության և գեղեցկության տոն

1995 թվականից ի վեր, ապրիլի 7-ը Հայկական օրացույցերում նշվեց կարմիր գույնով, ի շնորհիվ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի։ Այդ օրը հռչակվեց որպես մայրության և գեղեցկության տոն։
Տոնը համարվում է կրոնական և ունի կարևոր խորհուրդ, որի մասին էլ ասյօր Flowers Home-ը կխոսի Ձեզ հետ։
Ապրիլի 7-ին Առաքելական եկեղեցում նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը և ամենուր կատարվում է Պատարագ՝ բոլոր մայրերի և այդ բերկրանքին սպասող կանանց օրհնության համար։
Մայրանալով՝ Աստվածածինը նորովի մատուցեց մարդկությանը մայր դառնալու գաղափարը։ Եվ, ինչպես Աստվածածինը մոտեցավ Աստծուն, այնպես էլ յուրաքանչյուր կին՝ մայրանալով ավելի մոտ է կանգնում Արարչին։
Բացի այդ, Ապրիլի 7-ը ևս մեկ առիթ է հասարակությանը հիշեցնելու այն մանուկների մասին, ովքեր երազում են մայր և առհասարակ ընտանիք ունենալու մասին։
Գեղեցիկն էլ առաջին հերթին բոլորս ասոցացնում ենք մայրերի հետ, հենց այդ պատճառով էլ օրը կոչվել է այս տարբերակով։ Բնականաբար, գեղեցիկ ասվածը միայն արտաքին գեղեցկության մասին չէ, խոսքն առաջին հերթին հոգու և մտքերի գեղեցկության մասին է։
Այս օրը Ձեզ կյանք տված մայրերին և Ձեզ մանուկ պարգևած կանանց երջանկացնելու լավագույն առիթն է, բաց չթողնեք այն։ Մենք խորհուրդ ենք տալիս ընտրել ամենանուրբ և շքեղ ծաղկեփունջը և երեկոն անցկացնել Ձեր կյանքումի ամենակարևոր կանանց անփոխարինելի ներկայությամբ։
Դե, ավանդույթի համաձայն, առանձնացնենք այն ծաղիկները, որոնք կարող եք ընտրել Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ՝
- կակաչներ
- երիցուկներ
- պիոններ
- վարդեր
- հովտաշուշաններ
- հերբերաներ
Սիրով՝ Flowers Home: