Ծառայություններ

Հարսանեկան արարողություն

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր և գեղեցիկ իրադարձություններից մեկն է: Յուրաքանչյուր զույգ ցանկանում է, որ այդ օրը դառնա առանձնահատուկ և անմոռանալի: Մեր մասնագետները կօգնեն ստեղծել Ձեր երազանքների տոնի հիանալի մթնոլորտը: Մեր մասնագետների ստեղծագործական և արդյունավետ աշխատանքը Ձեր հարսանիքը կդարձնի հիշարժան` մեր կողմից մատուցվող ծառայությունների շնորհիվ:

Մանրամասն

Ծաղկային ձևավորում

Թարմ ծաղիկները, որոնցից կձևավորվի ինտերիերը, կօգնեն իրադարձությանը հանդես գալ նոր գույներով և մնալ Ձեր հիշողությունում՝ որպես ամենահիշարժանը: Իսկ այդ հարցում Ձեզ կօգնեն մեր մասնագետները: Նրանք իրադարձության վայրը կվերածեն ծաղկային տոնի:

Մանրամասն

Ծաղկեփնջեր

Ծաղկեփնջերի միջոցով Դուք կարող եք երջանկացնել Ձեր հարազատներին և սիրելիներին և պարգևել նրանց լավագույն հիշողությունները: Մեզ մոտ դուք ոչ միայն կարող եք գնել գեղեցիկ և յուրահատուկ ծաղկեփունջ, որը կստեղծվի Ձեր ցանկություններին համապատասխան, ալյև կազմակերպել դրա առաքումը Ձեզ համար հարմար վայր:

Մանրամասն

Բույսեր

Շատերը ձգտում են գեղեցկացնել իրենց շրջակայքը և ավելի հարմարավետ դարձնել այն կենդանի բույսերի օգնությամբ: Ի տարբերություն ծաղիկների, սենյակային բույսերի գեղեցկությունը մի քանի օրից չի վերանա: Դուք հոգ եք տանում նրանց մասին, իսկ իրենք ուրախացնում են Ձեզ իրենց ծաղիկներով: Բույսերը մաքրում և թարմացնում են սենյակի օդը և դարձնում այն ավելի հարմարավետ: Մեր խանութ-սրահը այն վայրն է, որտեղից դուք կարող եք գնել որակյալ սենյակային բույսեր:

Մանրամասն

Վիդեո և ֆոտո նկարահանում

Կյանքի յուրաքանչյուր պահ եզակի է: Որպեսզի հնարավորություն ունենաք կրկին հիշել վերապրածը և ընկղմվել հարսանիքի մթնոլորտ, դառնալ իրապես երջանիկ, անհրաժեշտ է ֆիքսել այդ պահերը: Դա կարող են անել միայն փորձառու վարպետները իրենց ֆոտո և վիդեո սարքավորումներով: Պրոֆեսիոնալ լուսանկարիչները կարող են ֆիքսել ամենահուզիչ պահերը, գտնել նկարելու համար ամենաճիշտ և գեղեցիկ անկյունը, ժամանակին հայտնվել այնտեղ, որտեղ տեղի է ունենում ամենակարևորը:

Մանրամասն

Զագսի կազմակերպում

Ամուսնությունը շքեղ միջավայրում կազմակերպված հուզիչ և հրաշալի իրադարձություն է: Մենք կդարձնենք Ձեր ամուսնության գրանցման օրը անմոռանալի մեր ծառայությունների միջոցով:

Մանրամասն

Ֆուրշետ եվ քենդի բար

Մենք ոչ միայն իրականացնում ենք սննդի առաքում, այլև կազմակերպում ենք դրա ամբողջական տեղադրումը և դասավորումը այնտեղ, որտեղ դուք կցանկանաք: Մեր մասնագետները հաշվի են առնում բոլոր մանրուքները: Մենք կազմակերպում ենք բանկետներ և ֆուրշետներ այնպիսի առիթների համար, ինչպիսիք են՝ հարսանիք, կորպորատիվ, գալա-ընթրիք, ծննդյան օր և այլ հատուկ օրեր:

Մանրամասն

Երգիչներ

Գեղեցիկ վոկալը և վառ երաժշտությունը Ձեր և Ձեր հարազատների վրա կթողնեն անմոռանալի տպավորություններ: Կենդանի կատարումը կարող է ոգեշնչել հյուրերին, հնարավորություն տալ նրանց հանգստանալ և բարձրացնել տրամադրությունը: Մենք կընտրենք Ձեր միջոցառմանը համապատասխան վոկալիստներ:

Մանրամասն

Հրավառություն, ծուխ

Մենք մատուցում ենք ծառայություն, որը համապատասխանում է Ձեր ոճին և տոնի թեմային: Մեր մասնագետները պատրաստ են առաջարկել Ձեզ համար իդեալական ծրագիր: Դուք կարող եք կատարել հեշտ ընտրություն շնորհիվ մեր լուծումների՝ մատչելիից մինչև շքեղ:

Մանրամասն

Փուչիկներ

Փուչիկներն ասոցացվում են տոնի հետ, հետևաբար բարձրացնում են տրամադրությունը: Մեզ մոտ կարող եք գտնել փուչիկների լայն տեսականի՝ տոների և այլ իրադարձությունների համար, և պատվիրել առաքում:

Մանրամասն

Դիմավորում եվ ճանապարհում

Առաջարկում ենք "Դիմավորում և ճանապարհում" ծառայությունը մեքենայով Հայաստանի տարածքում, որի շնորհիվ Դուք կկարողանաք խուսափել վարորդական դժվարություններից և ժամանակին հասնել նշանակված վայր: Մեր վարորդների բարձր պրոֆեսիոնալիզմը երաշխավորում ենք: Նրանք գիտեն քաղաքի բոլոր փողոցները և կարճ ժամանակում Ձեզ կհասցնեն ցանկացած վայր:

Մանրամասն

Մեքենաների վարձակալում

Ուր էլ որ Դուք պատրաստվեք գնալ, Ձեր ուղևորությունը կլինի հարմարավետ և մատչելի մեր ծառայությունների շնորհիվ: Մեր ծառայությունները մատուցվում են շուրջօրյա: Ձեզ մնում է միայն զանգահարել կամ գրել մեզ:

Մանրամասն

Ծաղկեպսակներ

Հուղարկավորությունը տխուր, բայց միևնույն ժամանակ պարտադիր ծիսակարգ է, և այդ ծիսակարգի ընթացքում ծաղկեպսակները կարևոր դեր ունեն: Մենք իրականացնում ենք ծաղկեպսակների առաքում Հայաստանի ամբողջ տարածքով նախապես համաձայնեցված ժամին:

Մանրամասն