Ծաղիկներ` որոնք երջանկացնում են
Ծաղիկները բնության գործիքն են, որոնք մեզ ստիպում են ժպտալ ավելի հաճախ, ուրախանալ ամեն անգամ, երբ նայում ենք դրանց:
Վառ գույնի ծաղիկները թարմ օդի շունչ են ամառվա տապին: Դրանք օգնում են նվազեցնել սթրեսը, բարձրացնում են տրամադրությունը, մարդուն դարձնում ավելի ստեղծագործ:
Ցանկանու՞մ եք երջանկացնել Ձեր սիրելիին, կամ ինքներդ ձեզ:
Flowers home-ն առանձնացրել է ծաղիկներ, որոնց համադրությամբ փնջերը կարող են տրամադրության աղբյուր հանդիսանալ։
Նարնջագույն հրանուկ (ranunculus)
Նարնջագույնը, բնության ամենաջերմ և հանգստացնող երանգներից մեկն է։
Այս յուրահատուկ ուրախ ծաղիկները վերականգնում են լավատեսությունը, իմաստավորում և լուսավորում օրը:
Մանուշակագույն hողմածաղիկ (anemone)
Մանուշակագույնը ոգեշնչման, կրեատիվության և հանգստության գույնն է։ Այն ունի մոգության էֆֆեկտ:
Մանուշակագույն անեմոնները կատարյալ նվեր են՝ մոտիվացման և ոգեշնչման համար։
Կարմիր քրիզանտեմներ
Կարմիր քրիզանտեմները իրական սիրո խորհրդանիշն են:
Այս ծաղիկների ծաղկման շրջանը շատ երկար է, որն ավելի է իմաստավորում դրանց խորհուրդը։
Եթե ցանկանում եք արտահայտել ձեր սերն առանց խոսքերի, ընտրությունը պարզ է:
Վարդագույն կակաչներ
Վարդագույն կակաչները խրախուսում են բարություն և կարեկցանք: Վարդագույնն օգտագործվում է որպես հանգստի գույն և ունի հանգստացնող հատկություն։
Ռոմանտիկայի խորհրդանիշները, զարմանալի չէ, որ ասոցացվում են սիրո հետ: Գունային թերապիայի մեջ կարմիրը խթանում է ֆիզիկական էներգիան, վստահությունը, քաջությունն ու զգոնությունը։
Ուրախացրե՛ք նրանց, ում սիրում եք, կամ, պարզապես, գնեք վարդեր ինքներդ Ձեզ համար՝ օրվան հատուկ շունչ հաղորդելու համար:
Միջավայրը կարող է մեծ դեր խաղալ ձեր տրամադրության վրա, հատկապես, երբ տարածքում կան ծաղիկներ։
Հիշեք, որ երջանիկ լինելն ընտրություն է…
Սիրով՝ Flowers home: