Ծաղիկներն առանց դիմակի

Ծաղիկներն առանց դիմակի
դիտումների քանակ 966
/
Ամսաթիվ 11-08-2022 10:57
/
Ավելացնող Flowershome

Դուք գիտեի՞ք, որ կակաչների սոխուկները կարելի է օգտագործել խոհարարության մեջ, և որ դրանք նախկինում ավելի արժեքավոր են եղել, քան ոսկին: 

Ծաղիկները մեզ խաբում են իրենց հաճելի բույրով և ապշեցուցիչ գեղեցկությամբ։
Բայց դրանք ունեն թաքնված հատկություններ, որոնց մասին էլ կպատմենք այսօր: 
Ահա փաստեր, որոնք իսկապես կզարմացնեն Ձեզ։

Արևածաղիկները կյանքեր են փրկել։

Արևածաղիկներ

Արևածաղկի ցողունները օգտագործվել են փրկարար բաճկոններում:
Լողացող արևածաղներն օգտագործվել են Չեռնոբիլի աղետից հետո ջրի աղտոտվածությունը մաքրելու համար: Արևածաղկի արմատները հեռացնում են ռադիոակտիվությունը մինչև 95%՝ աղտոտիչ նյութերը ջրից դուրս հանելով: 

Շուշանները թունավոր են կատուների համար։

Շուշան

Շուշանի ամբողջ բույսը թունավոր է. ցողունը, տերևները, ծաղիկները, ծաղկափոշին և նույնիսկ ծաղկամանի մեջ եղած ջուրը: Մի փոքր քանակությամբ տերև կամ ծաղկի թերթիկ ուտելը կարող է հանգեցնել Ձեր կատվի մահացու երիկամային խնդրի զարգացմանը: 

Սպիտակ ծաղիկներն ավելի ուժեղ են բուրում, քան գունավորները։

Սպիտակ վարդերի փունջ «Նորահարս»

Սպիտակը կարող է այդքան էլ շքեղ գույն չլինել: Բայց սպիտակ ծաղիկներն ընդհանուր առմամբ ավելի ուժեղ են բուրում, քան իրենց գունավոր նմանակները: Հակասական է հնչում, չէ՞:

Կակաչները ժամանակին ավելի թանկ են եղել, քան ոսկին։

Կոմպոզիցիա "Կակաչներ"

17-րդ դարում Նիդեռլանդներում կակաչներն ավելի արժեքավոր էին համարվում, քան թանկարժեք մետաղները (ներառյալ ոսկին):

Բրոկկոլին իրականում ծաղիկ է։

Բրոկկոլիի ծաղիկներ

Բրոկկոլին, ծաղկակաղամբը և արտիճուկը (artichokes) իրականում ծաղիկներ են։
Դրանք հավաքում են մինչև ծաղկի բողբոջները լիովին բացվելը և ուտում որպես բանջարեղեն: Միգուցե ժամանակն է, որ սկսենք բրոկկոլին ներառել ծաղկային կոմպոզիցիաներում:

Վարդերի և մրգերի կապը։

Մասուրի ծաղիկներ

Վարդերը կապված են խնձորի, ազնվամորու, կեռասի, դեղձի, սալորի, տանձի և նուշի հետ։ Վարդերի տեսակներից մասուրը (վարդի հատապղտի հատվածը) վիտամին C-ի ամենահարուստ աղբյուրներից է: Դրանք օգտագործվում են մուրաբաներ, ժելեներ պատրաստելուց, ինչպես նաև եփում են թեյերի մեջ:

Ակնհայտ է, որ ծաղիկների մասին շատ բան կարելի է սովորել, բացի նրանց գեղեցկությունից և զգացմունքային նշանակությունից:

Ծաղիկների մասին ավելին իմանալու համար հետևեք մեր բլոգին։
Սիրով` Flowers Home