Ծաղիկների մասին ամենաշատ տրվող հարցերը
Ծաղիկները շատ ավելին են, քան նրանց գեղեցիկ թերթիկներն ու բույրը:
Ահա թե ինչու են միլիոնավոր մարդիկ ամեն օր փնտրում բազում հարցերի պատասխաններ և հաճախ խճճվում տաբեր պատասխաններց։
Ամենահայտնի ծաղկից մինչև ծաղիկների ճիշտ մշակում. մենք գտել և առանձնացրել ենք ամենից հետաքրքրի հարցերի պատասխանները:
Ահա բոլորը մեկ տեղում:
Ո՞րն է ամենահայտնի ծաղիկը:
Ծաղիկների գեղեցկությունը կարող է շատ սուբյեկտիվ լինել, բայց մենք դեռ չենք հանդիպել որևէ մեկի, ով չսիրի վարդեր:
Սիրո այս հավերժական խորհրդանիշը՝ բազմաթիվ գեղեցիկ գույներով, համընդհանուր տարածում ունի:
Իրականում, կարմիր վարդն այնքան սիրված է Բրիտանիայում, որ այն Անգլիայի ազգային ծաղիկն է։
Ո՞ր ծաղիկներն են ամենաերկարը պահպանվում:
Թե որքան ժամանակ Ձեր ծաղիկները կպահպանվեն մեծապես կախված է մշակումից: Իհարկե, որոշ տեսակներ ավելի երկար են պահպանվում, քան մյուսները:
Օրինակ՝ քրիզանտեմները, որոնք կարող են պահպանվել 2-ից 4 շաբաթ։
Խոլորձները և մեխակներ 2-ից 3 շաբաթ:
Շուշանները, արևածաղիկը և ալստրոմերիամերը նույնպես երկարակյաց են. պահպանվում են մինչև 2 շաբաթ։
Հիշեք, որ բոլոր ծաղկեփնջերը կկարողանան պահպանվել նշված ժամետներում և դեռ ավելի երկար միայն ճիշտ մշակման շնորհիվ։
Ո՞րն է աշխարհի ամենաթանկ ծաղիկը:
Կադուպուլը կամ «ուրվական ծաղիկը»՝ կակտուսի անգին գեղեցկությամբ ծաղիկ է Շրի Լանկայից։ Այն տպավորիչ կերպով ծաղկում է տարին մեկ անգամ մեռյալ գիշերին և թառամում մինչև լուսաբաց:
Բայց, այնուամենայնիվ, ամենաթանկ ծաղիկը, որը դուք կարող եք գնել, անհետացման եզրին գտնվող Rothschild խոլորձն է, որն առավել հայտնի է որպես «Կինաբալուի ոսկի»: Այն կարելի է գտնել միայն Մալայզիայի Կինաբալու ազգային պարկում, որտեղ այն հայտնաբերվել է 1987 թվականին:
Ինչու են ծաղիկները մեզ ուրախացնում:
Պատասխանը գիտության մեջ է։
Ծաղկեփնջի գեղեցկությամբ հիանալը մղում է մեր ուղեղին դոֆամին՝ «երջանկության հորմոն» արձակելուն:
Դա պայմանավորված է էվոլյուցիայով, որի ընթացքում մարդիկ պայծառ, ծաղկող բույսերը սկսեցին կապել երկար ու քաղցած ձմեռից հետո գարնան սկզբի հետ: Այսօր, երբ մենք ծաղիկներ ենք տեսնում, դրական բանի ենք սպասում։
Միևնույն ժամանակ, ապացուցված է, որ բույսերի խնամքը նվազեցնում է սթրեսը և խթանում ուրախությունը:
Ինչպես ճիշտ խնամել ծաղիկները։
Ձեր ծաղիկները խնամելու լավագույն միջոցը երկու օրը մեկ ծաղկամանի ջուրը փոխելն է։
Երբ փողում եք ջուրը, դուք պետք է նաև կտրեք ծաղկի ցողունը անկյան տակ (45 աստիճանի), որպեսզի այն կարողանա հնարավորինս շատ ջուր կլանել:
Մեկ այլ լավ հուշում է Ձեր ծաղիկները պահելը զով և չոր տեղում, որպեսզի դրսի եղանակը (կամ ներսի ջերմությունը) չազդի դրանց վրա:
Իմացեք Ձեզ միշտ ուրախություն փոխանցող ծաղիկների մասին։
Սիրով՝ Flowers Home: