Վարդեր։ Այն, ինչ չգիտենք նրանց մասին
1316
/
16-03-2022 16:33
/
Flowershome
Վարդը համարվում է ծաղիկների աշխարհի անկրկնելի թագուհին, այն գրավել և շարունակում է գրավել բոլոր սերունդների սրտերը։ Այն միանշանակ ընտրություն է դարձել բոլոր շնորհավորանքների և նույնիսկ սիրո խոստովանությունների համար։
Flowers Home-ի բոլոր մասնագետները, հաշվի առնելով այս փաստը, ստեղծել են փնջերի և կոմպոզիցիաների մեծ տեսականի՝ հագեցած տարբեր տեսակի վարդերով։
Այսօր խոսելու ենք վարդերին վերաբերվող այնպիսի փաստերի մասին, որոնք հայտնի են շատ քչերին։
- Վարդերն Անգլիայի, ԱՄՆ-ի և Իրանի ազգային ծաղիկն են համարվում։
- «Si» սորտին պատկանող վարդերից մեկն իր չափերով հավասարվում է բրնձի հատիկներին։
- «Քամելեոն» վարդը, որի հայրենիքը Ճապոնիան է, կարող է օրվա ընթացքում փոխել ծաղկաթերթերի գույնը՝ վառ կարմիրից մինչև սպիտակ։
- Ապացուցված է, որ վարդի բույրը ստիպում է մեզ ավելի բարի ու հավասարակշռված դառնալ, եթե շնչենք այն պարբերաբար։
- Աստվածաշնչում նշված երեք ծաղիկներից մեկը հենց վարդն է։
- Գոյություն ունի շուրջ 100 տեսակի վարդ։
- Ամենաբարձր վարդի թուփը ունեցել է 7 մետր բարձրություն։
Այսքանը վարդերի մասին, իսկ վարդերի տարբեր տեսակների և դրանց նշանակության մասին մենք խոսել ենք մեր նախորդ նյութերում։
Գարնանային սիրով՝ Flowers Home: