Ծաղիկները և նրանց առանձնահատկությունները
«Жар птица» ծաղիկները կամ դրանք նաև կոչվում են «կռունկ» իրենց տեսքով իսկապես շատ են հիշեցնում թռչուններին: Նրանց հասակը հասնում է 10 սանտիմետրի։ Նրանք ծաղկում են աշնանը կամ գարնանը և շարունակում են ծաղկել մոտ մի քանի շաբաթ։
Կակաչները առաջին ծաղիկներից են, որոնք հիացնում են մարդկանց վաղ գարնանը: Կար ժամանակ, երբ կակաչները չափազանց հազվադեպ էին և թանկ: Մեկ կակաչն արժեր մոտ երկու հազար դոլար։ Այժմ կան տարբեր գույների և ձևերի հսկայական քանակությամբ կակաչներ, անգամ սև գույնի։ Հետաքրքիրն այն է, որ շոգը գալուն պես կակաչը մարում է, և տերևները չորանում են։ Այնուամենայնիվ շարունակում է ապրել գետնի տակ: Աշնանը նրա մոտ ձևավորվում է նոր արմատային համակարգ, և նա նորից ծաղկում է։
Վիկտորիա Ռեջիան աշխարհի ամենամեծ ջրաշուշանն է: Բույսի տրամագիծը կարող է հասնել մինչև 2 մետրի և դիմակայել մինչև 50 կիլոգրամ քաշին: Victoria regia տերեւի ստորին հատվածը ծածկված է սուր փշերով։ Դրանք անհրաժեշտ են բույսին ձկներից պաշտպանվելու համար։ Այս անսովոր բույսը հայտնաբերվել է Ամազոն գետի վրա, Հարավային Ամերիկայում: Ջրաշուշանն անվանվել է Վիկտորիա թագուհու պատվին: Հետաքրքիր փաստ , որ բույսը կարող է փոխել իր գույնը։ Բույսը ծաղկում է ամբողջ գիշեր և ամեն անգամ ծաղիկները կարող են տարբեր գույնի լինել՝ բաց վարդագույն, սպիտակ կամ կարմիր:
Պիոնը իր անունը ստացել է լեգենդար բժիշկ Պիոնովիի շնորհիվ։ Ըստ լեգենդի նա բուժում էր աստվածներին և մարդկանց պատերազմներում ստացած վերքերից և վախեցնում էր չար ոգիներին: Չինաստանում պիոնը ազգային ծաղիկն է և ենթադրվում է, որ յն ունի կախարդական հատկություններ:
Արաբիդոպսիսն առաջին բույսն է, որը ծաղկում և սերմեր է տալիս տիեզերքում՝ ձգողականության բացակայության պայմաններում: Բույսն ապրում է ընդամենը քառասուն օր։
Էդելվեյս - բույսը հետաքրքիր է, քանի որ այն ժողովրդականորեն կոչվում է «ալպիական աստղ»: Փոքր ծաղիկները շատ նման են մարգարիտներին կամ աստղերին: Էդելվեյսը սիրո թալիսմանն է։ Այն կարող են տեսնել միայն խիզախ և ուժեղ լեռնագնացները լեռներում: Ասում են՝ էդելվայսն այն արցունքներն են, որոնք թափում է Ալպերում ապրող գեղեցկուհի փերին անպատասխան սիրո պատճառով։
Մարգարիտկաներ հին ժամանակներում մեծ հարգանք էին վայելում: Նրանք զարդարում էին գավաթներ, որոնցից գինի էին խմում ի պատիվ գարնան գալուստի։ Նա սիրո և խիզախ ասպետների խորհրդանիշն է: