Ի՞նչ նվիրել օգոստոսին
Ամռան վերջին ամիսը՝ օգոստոսը, ծաղիկների աշխարհի սիրելի ամիսն է: Բույսերի մեծ մասը իրենց ծաղկման շրջանն ապրում են հենց այս ամսվա ընթացքում:
Ամռան վերջին ամիսը չափազանց բարենպաստ է քրիզանթեմների համար: Քրիզանթեմը շատ ֆլորիստների սիրելի ծաղիկն է, քանի որ այն ծաղկում է ամբողջ տարվա ընթացքում, բայց կան սորտեր, որոնք իրենց ծաղկման և փարթամության գագաթնակետին են հասնում օգոստոս ամսվա ընթացքում:
Օգոստոսը բարենպաստ է նաև Էուստոմա կոչվող չքնաղ ծաղկի համար: Այս ծաղկի գույների բազմազանությունը թույլ է տալիս ֆլորիստներին ստեղծել չկրկնվող ծաղկեփնջեր և կոմպոզիցիաներ:
Չենք մոռանում նաև անկրկնելի ալստրոմերիաների մասին: Կոմպոզիցիաները դառնում են ավելի յուրահատուկ և ճոխ այս օգոստոսյան հրաշքի շնորհիվ:
Էլ ի՞նչ օգոստոս, առանց կլասիկ վարդերի: Այս ամիսը նպաստավոր է նաև վարդերի համար՝ ծաղիկներն ապրում են ակտիվ ծաղկման շրջան: Վարդը շատ ու շատ շքեղ փնջերի և կոմպոզիցիաների անփոխարինելի մասն է կազմում:
Գեորգինա, այսպես է կոչվում թերթիկների յուրահատուկ դասավորություն ունեցող, օգոսոս ամսվա ընթացքում ավելի գեղեցիկ ծաղկող չքնաղ բույսը: Այս ծաղիկը յուրաքանչյուր ծաղկեփնջի թագուհին է:
Դե իսկ ինչ վերաբերում է օգոստոսյան ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների նախագծման յուրահատուկ գաղափարներին, ապա այստեղ կարող են օգնության հասնել դեկորատիվ միջատները, գունավոր ժապավենները, մրգերն ու հատապտուղները:
Սիրով՝ Flowers Home: