Ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել երեխային
1216
/
12-05-2022 00:15
/
Flowershome
Կա կարծիք, որ երեխաներին ծաղիկներ նվիրելն անիմաստ է։ Փոխարենը կարելի է նվիրել փափուկ խաղալիքներ, ժամանցային կամ զարգացնող խաղեր, քաղցրավենիք և այլն։ Սակայն վստահեցնում ենք, որ ճիշտ ընտրված ծաղիկները ոչ միայն մեծ ոգևորություն կհաղորդեն երեխային, այլև կմնան նրա մանկական ամենաջերմ հիշողությունների ցանկում։
Ներկայացնենք մի քանի առանձնահատկություն, որն անհրաժեշտ է հաշվի առնել երեխյի համար ծաղիկներ ընտրրելիս։
Սկսեցինք.
- Հաճելի բույր – երեխաները հետաքրքրասեր են և պահանջկոտ։ Նրանց ցանկությունները բավարարելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Հետևաբար ծաղկի հաճելի բույրը առաջնային դիրքում պետք է լինի։ Վստահեցնում ենք, որ եթե հասուն մարդիկ քաղաքավարությունից ելնելով շնորհակալություն կհայտնեն ոչ այնքան հաճելի բույրով ծաղկի համար, ապա մանուկներն իրենց դժգոհ դեմքի արտահայտությամբ տեղյակ կպահեն Ձեզ, որ դուք ընտրության մեջ ձախողել եք։
- Ոչ մեծ չափսեր – երեխաների դեպքում ցանկալի է հրաժարվել երկար ցողուններից և չափազանց փարթամ կոմպոզիցիաներից, քանի որ, անշուշտ, երեխան կցանկանա իր ծաղիկներն ինքնուրույն դնել ծաղկամանում, ցույց տալ իրենց ընկերներին և հարազատներին, նկարվել և այլն:
- Անվտանգություն – եթե որոշել եք նվիրել ծաղիկ երեխային, ապա հաշվի առեք անվտանգության կարևորությունը։ Օրինակ վարդ նվիրելու դեպքում խնդրեք ֆլորիստին հեռացնել փշերը ցողունների վրայից։
- Գույներ – միագույն և էլեգանտ ծաղիկները երեխաների աչքերում անհետաքրքիր կթվան։ Շեշտը դրեք ջերմ գույներ և վառ տարեր պարունակող փնջերի վրա։
- Օրիգինալ մատուցում – երեխաները սիրում են հետաքրքիր և անսովոր երևույթներ, ուստի ծաղիկները ձևից մինչը մատուցման ձևը անհրաժեշ է նախապես պլանավորել։
Ստացվում է, որ մանուկներն ամենից պահանջկոտ մարդիկ են և նրանց համար նվեր և հատկապես ծաղիկներ ընտրելը բարդ և ժամանակատար գործընթաց է։
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել լավագույնը Ձեր երեխային ջերմ պահեր պարգևելու համար։
Սիրով՝ Flowers Home: