Ծաղկային նվերներ Ամանորին
Շուտով ամենասիրված տոներից մեկն է՝ Ամանորը։
Ձմեռն իր ցուրտ եղանակով, կարճ օրերով և ձյունածածկ ծառերով բնավ ծաղկեփնջերից հրաժարվելու պատճառ չէ:
Իրականում ընդհակառակը, դրանք պետք է ավելի հաճախ նվիրել և ստանալ, որպեսզի պահպանվի տոնի կենսուրախությունն ու լավ տրամադրությունը։
Ժամանակակից ֆլորիստիկական այնքան է զարգացել, որ տարվա ցանկացած եղանակին կարելի է գնել էկզոտիկ և ոչ սեզոնային բույսեր։
Միաժամանակ Նոր տարին ընտանեկան տոն է, որն ամենից հաճախ անցնում է տնային մթնոլորտում։ Ուստի նպատակահարմար կլինի դիտարկել նաև այն ծաղիկները, որոնք կարելի է օգտագործել որպես զարդարանքներ։
Ծաղիկները կարող են նաև նոր տարվա հիանալի սկիզբ լինել։
Ծաղիկները ամանորյա փնջերում
Քրիզանտեմներ
Այս ծաղիկները հիմնականում տարածված են Ասիայում: Ճապոնիայում դրանք առողջության ու հաջողության խորհրդանիշներն են և մեծ դեր ունեն իրենց մշակույթում։
Խոլորձներ
Խոլորձներն արտահայտում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հարստությունը և մաքրությունը:
Այն նաև խորհրդանշում է համեստությունը և հետաքրքիր նվեր կարող է լինել այն մարդուն, ով չի ձգտում ավելորդ փառքի։
Գերբերաներ
Արտաքին տեսքով հերբերաները նման են երիցուկի։ Նրանք դրական և թարմ շունչ են հաղորդում ցանկացած կոմպոզիցիայի, բազմագույն են, հետևաբար, կատարյալ են որպես Ամանորյա նվեր:
Շուշաններ
Շուշանների բազմաթիվ տեսակներ ծաղկում են հենց ձմռանը: Դրանք կարող են ներկայացվել որպես ծաղկային կոմպոզիցիայի մաս կամ օգտագործվել որպես դեկորատիվ տարր: Այս արքայական ծաղիկների միակ բացասական կողմը ուժեղ հոտն է, որի պատճառով դրանք խորհուրդ չեն տրվում նվիրել ալերգիա ունեցող մարդկանց:
Խառը վարդեր
Ամանորին նվիրեք վառ գույներով ծաղիկներ։
Ի վերջո, ոչինչ չի կարող Ամանորն ավելի ուրախ դարձնել, քան գույները։
Նվիրեք այդպիսի ծաղկեփունջ նրան, ով ամենից շատ սիրում է գունավոր ծաղիկները և դարձրեք նրա Ամանորը հետաքրքիր:
Դեկորատիվ տարրեր ծաղկեփնջերում
Ձմեռային ծաղկեփնջեր ստեղծելու համար ծաղկավաճառներն ամենից հաճախ օգտագործում են եղևնու կամ սոճու ճյուղեր։
Որպես լրացուցիչ դեկորատիվ տարրեր օգտագործվում են նաև կոներ, ամանորյա դեկորացիաներ, էկզոտիկ մրգեր, դարչինի ձողիկներ, չորացրած նարնջի օղակներ:
Շատ գեղեցիկ են ստացվում մոմերով կոմպոզիցիաները, որոնք կաորող եք վառել հենց Ամանորի գիշերը։
Եվ չմոռանանք կոնֆետները։ Դրանցով կոմպոզիցիաները գույնզգույն և համեղ են ստացվում։
Բացի ծաղկեփնջերց, Ամանորին կարող եք նվիրել նաև բույսեր, որոնք ծաղկում են ձմռանը կամ ուշ աշնանը։
Այդ ծաղիկներց է Պուանսետտիան, որի երկրորդ անունը «Սուրբ Ծննդյան աստղ»-ն է, քանի որ նրա տերևները կարմրում են ձմռանը, ստանում են ծաղիկի տեսք և նմանվում աստղի։ Ավելին ալս բույսի մասին կարդա այստեղ։
Ամանորին ծաղիկներ նվիրեք այն մարդկանց, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կյանքում: Ձեր ընտանիքի անդամները, ուսուցիչները և գործընկերները իսկապես արժանի են այս ծաղիկներին։ Դա կարող է լինել փոքր ժեստ, բայց այն հեշտությամբ կարող է փոխանցել սիրո և գնահատանքի ուղերձ:
Սիրով՝ Flowers Home