Միֆեր ծաղիկների մասին

Միֆեր ծաղիկների մասին
դիտումների քանակ 1525
/
Ամսաթիվ 20-05-2022 21:55
/
Ավելացնող Flowershome

Շատ հաճախ տարածված միֆերն ու ավանդույթները խանգարում են մեզ ծաղիկների ընտրության կամ խնամքի հարցում: Ուստի այսօր կոչնչացնենք մի քանի միֆ, որոնք ամենից հաճախն են շփոթեցնում մեր հաճախորդներին:

Պատրա՞ստ եք:

Սկսեցինք:

  1. Որպեսզի վարդերն ավելի լավ պահպանվեն նրանց պետք է դնել շատ սառը ջրի մեջ: Այս միֆն այնքան տարածված է, որ դրան երբեմն նույնիսկ ֆլորիստներն են հավատում: Սակայն պետք է հիասթափեցնենք Ձեզ և ասենք, որ դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը՝ ավելի կարճ դարձնել վարդի կյանքը:
  2. Դեղին կակաչները բաժանման խորհրդանիշն են: Ավելին, շատերի կարծիքով, դեղին ծաղիկն առհասարակ բաժանման և ատելության մասին է խոսում:
    Այս միֆը ևս ոչնչացված է, քանի որ դեղին ծաղիկները համարվում են ջերմության և անկեղծ հարաբերությունների խորհրդանիշ: Այս գույնն ունեցող ծաղիկները հաղորդում են ջերմ տրամադրություն, էներգիա և ժպիտ:
  3. Որքան մեծ է վարդի բարձրությունն, այնքան այն ավելի գեղեցիկ է: Շատ հաճախ, փորձելով գտնել ավելի շահեկան տարբերակներ, մենք ձախողում ենք ընտրության հարցում: Ծաղկի բարձրությունը կարող է անհարմարություն պատճառել հասցեատիրոջը, ուստի հիշեք, որ «որքան մեծ, այնքան լավ» խոսքը ծաղիկների դեպքում այդքան էլ տեղին չէ:
  4. Բնության մեջ գոյություն ունեն կապույտ և սև վարդեր: Տարիներ շարունակ մասնագետները փորձում են բնական ճանապարհներ գտնել այս տեսակի ծաղիկներ աճեցնելու համար, սակայն ապարդյուն: Կապույտ և սև ծաղիկները ստացվում են միայն քիմիական ճանապարհով:
  5. Մեխակները համարվում են սգո ծաղիկներ: Այն, որ տխուր արարողություններին այս ծաղիկը չափազանց շատ են կիրառվում, դա չի ասում այն մասին, որ դրանք նվիրել չի կարելի: Կան շատ սորտեր, որոնք թե՛ գունային առումով, թե՛ իրենց արտաքին տեսքով յուրահատկություն են հաղորդում ցանկացած փնջի:

Մի կողմ դրեք կարծրացած մտքերը. նոր հայացքներով առաջ շարժվելու լավագույն ժամանակն է: