Ծաղիկների դերն օծանելիքի պատրաստման մեջ

Ծաղիկների դերն օծանելիքի պատրաստման մեջ
դիտումների քանակ 1365
/
Ամսաթիվ 20-07-2021 16:30
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկները բնության կողմից ստեղծված զարմանահրաշ շքեղություն են: Շնորհիվ դրանց անմոռանալի բույրի, պարֆյումերները մեծ սիրով օգտագործում են ծաղիկների եթերայուղերն օծանելիքի ստեղծման գործում:

Այս անգամ Flowers Home-ը կխոսի այն կարևորագույն ծաղիկների մասին, որոնք անմասն չեն մնում օծանելիքի պատրաստման հետաքրքիր գործում:

Վարդ

Զուր չէ, որ վարդը համարվում է ծաղիկների թագուհին՝ նուրբ թերթիկներ, վարակիչ կանացի բույր: Վարդերի տեսակները բազմազան են, սակայն օծանագործության մեջ ամենից հաճախ կիրառվում են Դամասկոսյան և Մայիսյան վարդերը: Վերջին շրջանում պարֆյումերներ սկսել են կիառել նաև Black Baccara կոչվող վարդի տեսակը: Այն օծանելիքին հաղորդում է չկրկնվող և յուրահատուկ  բույր:

Բուլղարիան համարվում է վարդերի մատակարար երկրներից մեկը: Այստեղ վարդը դարձել է ազգային արժեք: Հենց այստեղ էլ առաջին անգամ ստեղծվել է վարդագույն յուղը, որն օգտագործել են օծանելիքի պատրաստման համար: Նշենք նաև, որ վարդի յուղը շատ արժեքավոր է՝ միջազգային շուկայում նրա արժեքը բարձր է թանկարժեք մետաղներից։

Լավանդա կամ Նարդոս 

Վառ, սառը, թարմ բառերով կարելի է բնութագրել լավանդայի անսովոր բույրը: Լավանդան կիրառվում է տղամարդկանց հաամար նախատեսված կամ unisex համարվող օծանելիքների բույրը ստանալիս: Այս ծաղիկը պատվաբեր է եղել դեռևս Հին Եգիպտոսում. լավանդան օգտագործել են կյանքից հեռացած փարավոնների զմռսման խառնուրդներ պատրաստման համար: Նարդոսի ամենամեծ պլանտացիաները հանդիպում են Պրովանսում: Այն նաև աճել է բազմաթիվ եվրոպական երկրներում՝ Անգլիայում, Իսպանիայում, ինչպես նաև Կարիբյան կղզիներում և Հնդկաստանում:

Հասմիկ

Սիրո և կրքի խորհրդանիշ համարվող այս ծաղիկը հայտնի է իր յուրահատկությամբ՝ բույրն ավելի լավ է տարածվում գիշերը: Դրա համար էլ այն հավաքում են լուսաբացին՝ վնասվածքներ չհասցնելու նապատակով: Հասմիկի եթերայուղի արժեքը բավականին բարձր է: Հասմիկի հիմնական պլանտացիաները գտնվում են Ֆրանսիայում, Մարոկկոյում, Հնդկաստանում:

Իլանգ իլանգ

Իլանգ-իլանգը դեղին և բուրավետ ծաղիկներով բարձրահասակ ծառ է: Այն աճում է միայն տաք արևադարձային պայմաններում: Առաջին անգամ այս անուշահոտ դեղին ծաղիկները հայտնաբերել են Ֆիլիպիններում, իսկ հետո տեղափոխել Կոմորյան կղզիներ։ Հենց այնտեղ էլ գտնվում են պլանտացիաները, որոնք ծաղիկներ են մատակարարում օծանելիքի պատրաստման համար: Սա համարվում է գայթակղության ծաղիկ, Ֆիլիպիններում շատ կանայք հարդարում են մազերն այս ծաղիկներով:

Պարֆյումերները գնահատում են ծաղիկը՝ գայթակղիչ, քաղցր, չկրկնվող բույրի համար։

Սիրով՝ Flowers Home: